ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ի՞նչ հարցով է ԱԺ արտահերթ նիստ հրավիրվելու

Ի՞նչ հարցով է ԱԺ արտահերթ նիստ հրավիրվելու
29.06.2015 | 10:24

Աժ-ն հուլիսի 2-ին կգումարի արտահերթ նստաշրջան: Օրակարգում մեկ հարց է՝ ՌԴ-ի կողմից Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկային պայմանագրի վավերացումը: Նիստը երեւի կտեւի մեկ օր, ՀՀԿ խմբակցությունից արդեն պատգամավորներին զգուշացրել են՝ այդ օրը չբացակայել քաղաքից եւ անպայման մասնակցել արտահերթին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի բացառում այդ հարցով արտահերթ նստաշրջանի հրավիրումը: «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ որոշվել է հուլիսի 2-ին կրկին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրել, որի օրակարգում մեկ հարց կա: Նիստը փակ է լինելու, քննարկվելու է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեությունը երկարաձգելու հարցը: 102-րդ ռազմաբազայի գործունեության ժամկետը երկարաձգվել էր 2010 թվականին՝ 49 տարով:

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ